Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ

 

ONE CARD ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Ստորև շարադրված պայմանները հանդիսանում են One Card հավելվածի և այդ պայմաններով ծառայություն ստանալու ցանկություն հայտնած ֆիզիկական անձանց (այսուհետ` նաև Օգտատեր) միջև One Card հավելվածի միջոցով ծառայությունների մատուցման հրապարակային օֆերտայի դրույթներ:

Ծառայություններից օգտվելու օֆերտան կարող է ներկայացվել առցանց եղանակով կամ One Card հավելվածի սպասարկման գրասենյակում։

 

 

Օֆերտայում օգտագործված հիմնական հասկացությունները

 

 

One Card հավելված՝ բջջային հավելված, որը նախատեսված է շահավետ գնումներ կատարելու և առևտրի խթանման համար։

 

Crypto One (կրճատ՝ CRONE),  One Card բջջային հավելվածի միջոցով գնումներ կատարելու գործիք։

 

Օգտատեր՝ չափահաս և գործունակ անձ, ով ծանոթացել սույն օֆերտային, ամբողջությամբ, անվերապահ ընդունում է սույն օֆերտայի բոլոր դրույթները և իր ազատ կամքի արտահայտմամբ ցանկանում է օգտվել One Card հավելվածից և One Card հավելվածի միջոցով գնումներ կատարել։

 

Անձնական օգտահաշիվ՝ One Card հավելվածի օգտագործման համար անհրաժեշտ անհատական էլեկտրոնային անհատական տիրույթ։

 

Push հաղորդագրություն՝ One Card հավելվածում գործող էլեկտրոնային ծանուցումների համակարգ։

 

Cash back հաճախորդի լոյալության բոնուսային ծրագիր, որն ունի պարզ բանաձև, այն է՝ միջոցների մասնակի վերադարձ համապատասխան գնումներ կատարելու կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքում։

 

Գործընկեր կազմակերպություն՝ կազմակերպաիրավական ցանկացած ձև ունեցող, օրինական հիմքերով տնտեսական գործունություն ծավալող ցանկացած իրավաբանական անձ, որը ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պարտավորվում է One Card հավելվածի Օգտատերերին կատարված գնումների դիմաց տրամադրել Cash Back` համաձայն պայմանագրում սահմանված դրույքաչափի։

 

 

1 One Card բջջային հավելվածի հրապարակային առաջարկը Օգտատերերին

 

1․1․ Ծանոթանալ սույն օֆերտային,

1․2․ Սույն օֆերտային ծանոթանալուց հետո, օֆերտայի բոլոր դրույթներն, ամբողջությամբ, անվերապահ ընդունելու դեպքում օգտագործել One Card հավելվածը,

1․3․ One Card հավելվածի Գործընկներներ կազմակերպություններից գնումներ կատարելիս ստանալ Cash Back` համապատասխան Գործընկեր կազմակերպության կողմից սահմանված դրույքաչափի,

1․4․ Համապատասխան վճարի դիմաց գնել One Card հավելվածի միջոցով գնումներ կատարելու գործիք՝ CRONE և դրա միջոցով կատարել գնումներ,

1․5․ Յուրաքանչյուր անգամ Գործընկեր կազմակերպությունից Cash Back ստանալուն հաջորդող օրվանից մինչև դրան հաջորդող 29-րդ օրը ներառյալ, ինչպես նաև յուրաքանչյուր անգամ One Card-ի հավելվածում առնվազն 5000 CRONE գնելուն հաջորդող օրվանից մինչև դրան հաջորդող 29-րդ օրը ներառյալ, անձնական օգտահաշվում նվազագույնը 100 CRONE օրական մնացորդի առկայության դեպքում, յուրաքանչյուր օր, որպես  One Card հավելվածի օգտագործման խթանման միջոց ստանալ նվազագույն մնացորդի նկատմամբ հաշվարկված 1%-ին համարժեք CRONE։

 

2 One Card հավելվածի պարտավորությունները Օգտատերերի նկատմամբ․

 

2․1․ Անհրաժեշտության դեպքում One Card հավելվածի օգտագործմամբ հետաքրքրված անձանց տրամադրել պարզաբանումներ հրապարակային օֆերտայի յուրաքանչյուր դրույթի վերաբերյալ։

2․2․ Օգտատիրոջ կողմից Գործընկեր կազմակերպություններից գնում կատարելու դեպքում Cash Back-ը փոխանցվում է Օգտատիրոջ անձնական օգտահաշվին անմիջապես, բայց ոչ ուշ քան 48 ժամվա ընթացքում,

2․3․ Օգտատիրոջ կողմից CRONE ձեռք բերելու համար համապատասխան վճարում կատարելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան 48 ժամվա ընթացքում, նրա անձնական օգտահաշիվը համալրել կատարված վճարմանը համարժեք                         CRONE-ներով՝ համաձայն սույն օֆերտայում սահմանված դրույքաչափերի,

2․4․ Օգտատիրոջ կողմից յուրաքանչյուր անգամ Գործընկերներ կազմակերպություններից Cash Back ստանալուն հաջորդող օրվանից մինչև դրան հաջորդող 29-րդ օրը ներառյալ, ինչպես նաև յուրաքանչյուր անգամ One Card-ի հավելվածում առնվազն 5000 CRONE գնելուն հաջորդող օրվանից մինչև դրան հաջորդող 29-րդ օրը ներառյալ, անձնական օգտահաշվում նվազագույնը 100 CRONE օրական մնացորդի առկայության դեպքում, յուրաքանչյուր օր, որպես  One Card հավելվածի օգտագործման խթանման միջոց Օգտատիրոջ անձնական օգտահաշվին հաշվեգրել նվազագույն մնացորդի նկատմամբ հաշվարկված 1%-ին համարժեք CRONE։

2.5. Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված,  One Card հավելվածը կարող է անորոշ ժամկետով դադարեցնել Օգտատերերին սույն օֆերտայի 2․4․ կետով նախատեսված խթանման միջոցի հաշվեգրումը։

 

 

3 One Card բջջային հավելվածի իրավունքները

 

3․1․ Միակողմանի փոփոխություններ կատարել Օֆերտայում, այդ մասին նախապես՝ 7 օր առաջ ծանուցելով Օգտատերերին Push հաղորդագրության միջոցով։

3․2․ Օգատիրոջ անձնական օգտահաշիվը 90 օր շարունակ չհամալրվելու դեպքում (Cash Back-ի ստացում կամ CRONE-ի գնում) ապաակտիվացնել այն,

 

4 Դրույքաչափերը և փոխադարձ հաշվարկների կարգը

 

4․1․ Մեկ միավոր CRONE-իարժեքը կազմում է 2 պայմանական միավոր,

4․2․ Օգտատերերը մեկ միավոր CRONE-ը գնում են 2 պայմանական միավոր արժեքով,

4․3․ Օգտատերերի կողմից CRONE-ի կանխիկացման դեպքում, մեկ միավոր CRONE-ը հաշվարկվում է 1 միավոր,

4․4․ Անձնական օգտահաշվի միջոցով գնումներ կատարելու, անձնական օգտահաշիվների միջև փոխանցումներ կատարելու, ինչպես նաև անձնական օգտահաշվից կանխիկացում կատարելու յուրաքանչյուր գործարքի դեպքում գանձվում է միջնորդավճար՝ գործարքի 10%-ի չափով։

 

 

5 One Card հավելվածի օգտագործման կարգը

 

5․1․ Օգտատերը ծանոթանում է սույն հրապարակային օֆերտային,

5․2․ Այն դեպքում, երբ Օգտատիրոջ համար հասկանալի և ամբողջությամբ ընդունելի են սույն օֆերտային բոլոր դրույթները, Օգտատերը ստեղծում է անձնական օգտահաշիվ՝ որում պարտավորվում է լրացնել իր վերաբերյալ իրական և ճշմարտացի տեղեկատվություն։ Անձնական օգտահաշվի ստեղծումը համարվում է սույն օֆերտայի ակցեպտավորում (հաստատում)։

5․3․ Օգտատերն իր ազատ կամքի արտահայտմամբ համալրում է իր անձնական օգտահաշիվը՝ CRONE գնելու եղանակով,

5․4․ Օգտատերն իր ազատ կամքի արտահայտմամբ իր անձնական օգտահաշվի միջոցով կատարում է գնումներ,

5․5․ Օգտատերն իր ազատ կամքի արտահայտմամբ գնումներ է կատարում Գործընկեր կազմակերպություններից և ներկայացնելով իր անձնական օգտահաշիվը նույնացնող տվյալները, ստանում Cash Back` համաձայն Գործընկեր կազմակերպության կողմից սահմանված դրույքաչափի,

5․6․ Օգտատերը սույն օֆերտային 2․4 կետի դրույթների պահպանման դեպքում ստանում է նույն կետով նախատեսված խրախուսական միջոցներ։

5․7․ Օգտատերը կարող է ստեղծել ոչ ավելի քան երկու անձնական օգտահաշիվ։

5․8․ Օգտատերը կարող է կատարել իր անձնական օգտահաշիվներում առկա           CRONE-ների փոխանցում իր անձնական օգտահաշիվների միջև, որոնք սակայն չեն համարվում սույն օֆերտայի 2․4 կետով նախատեսված պայմանի առկայություն և չեն համարվում նույն կետով նախատեսված խրախուսանքի կիրառման հիմք։

 

 

 

 

6 Եզրափակիչ դրույթներ

 

6․1․Սույն օֆերտայի փոփոխությունների մասին Push հաղորդագրության միջոցով առնվազն 7 օր առաջ ծանուցում ուղարկելուց հետո, ծանուցման մեջ նշված օրը, սույն օֆերտայի փոփոխված կամ վերացված դրույթը համարվում է ուժը կորցրած և գործում է օֆերտային փոփոխությամբ նախատեսված փոփոխված կամ նոր սահմանված դրույթը։

6․2․Սույն oֆերտայի փոփոխությունների վերաբերյալ ծանուցումը համարվում է պատշաճ, այդ մասին Push հաղորդագրություն ուղարկելու պահից՝ անկախ Օգտատիրոջ կողմից Push հաղորդագրություն փաստացի ընթերցման պահից։

6․3․ Փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում, Օգտատերը պարտավոր է անմիջապես դադարեցնել One Card հավելվածի օգտագործումն և այդ մասին գրավոր տեղեկացնել One Card հավելվածին։

6․4․ Սույն օֆերտայում սահմանված ստորև շարադրված դրույթները ենթակա չեն փոփոխման, մասնավորապես՝

6․4․1․ Օգտատերերի կողմից CRONE-ի կանխիկացման դեպքում, մեկ միավոր          CRONE-ը հաշվարկվում է 1 պայմանական միավոր,

6․4․2․ Օգտատերերը մեկ միավոր CRONE-ը գնում են 2 պայմանական միավոր արժեքով դրույթը կարող է փոփոխվել մասնակի, այսինքն՝ մեկ միավոր CRONE-ի արժեքը կարող է ավելանալ, սակայն չի կարող նվազել 2 պայմանական միավոր արժեքից։

6․4․3․ Օգտատիրոջ անձնական օգտահաշվին հաշվեգրվող նվազագույն մնացորդի նկատմամբ հաշվարկված 1%-ին համարժեք խրախուսական միջոցների՝ CRONE-ի հաշվարկման դրույքաչափը չի կարող նվազել 1%-ի չափից։

6․4․4․ Սույն օֆերտայի 2․4 կետում նախատեսված One Card հավելվածի օգտագործման խթանման միջոցների՝ անձնական օգտահաշվին հաշվեգրվող նվազագույն մնացորդի նկատմամբ հաշվարկված 1%-ին համարժեք CRONE-ի հաշվերգրման ժամանակահատվածը՝ 29 օրյա ժամկետն անփոփոխ է։